Հունիսի 15-ին տեղի է ունեցել հայոց խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ղեկավարությամբ:
Քննարկվել են իրականացվելիք միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր, առաջիկա ծրագրերն ու գործողությունների պլանը: